
Քիշնև-Երևան թռիչքը իրականացնելիս՝ FlyOne Armenia ընկերության կողմից վարձակալված օդանավը ունեցել է բախում թռչնի հետ։ Օդանավի վայրէջքից հետո, կատարված տեխնիկական զննման արդյունքում, պարզ է դարձել, որ օդանավը վնասվել է, և հասցված վնասը թույլ չի տալիս իրականացնել օդանավի շահագործումը, ինչի պատճառով հետաձգվում է Երևան-Միլան չվերթը։
«Նշված չվերթի կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությումը ավիաընկերությունը կհաղորդի հաջորդիվ։ Հայցում ենք Ձեր ըմբռնումը։ Երևան-Միլան-Երևան չվերթի վերաբերյալ այլ հարցերի առկայության դեպքում՝ խնդրում ենք դիմել համապատասխան օդանավակայաներում ընկերության ներկայացուցչություններ»,- ասված է հայտարարությունում: