Արագածոտնի մի շարք դպրոցներում վերանորոգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության «Կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավում» ծրագրի շրջանակներում Արագածոտնի մի շարք դպրոցներում վերանորոգման ծավալուն աշխատանքներ են ընթանում, իսկ որոշներն արդեն ավարտվել են, ինչը գեղեցիկ առիթ է դարձել կարմիր ժապավեններ կտրելու և մշակութային միջոցառումներ նախաձեռնելու։

Այս կապակցությամբ, մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հրավերով,Արագածոտնի մարզում էին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը, Մարիամ Պողոսյանը, Գայանե Եղիազարյանը, որոնք ծանոթացել են Արտենիի թիվ 1 միջնակարգ և Արտենիի հիմնական դպրոցներում Կառավարության ֆինանսական միջոցներով իրականացված աշխատանքներին, մասնավորապես, վերանորոգված միջանցքներին ու հանդիսությունների սրահին։




Լրահոս