
ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ից։
Նշվում է, որ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է իրականացնում փաստի առնչությամբ։