Այս շաբաթ գլոբալ ջերմաստիտճանն ամենաբարձր ցուցանիշ է սահմանել առնվազն 100,000 տարվա մեջ․ CNN

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրի ջերմաստիճանը նորից բարձրացել է՝ հասնելով նոր ռեկորդային մակարդակի. չորրորդ օրն անընդմեջ գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։

«Այս նոր տագնապալի ռեկորդները, հավանաբար, ամենաբարձրն են առնվազն 100 000 տարվա մեջ»,- տեղեկացրել է CNN-ը:

Ըստ Մեյնի համալսարանի կլիմայի վերլուծիչի, որն օգտագործում է ԱՄՆ-ի շրջակա միջավայրի կանխատեսման ազգային կենտրոնների տվյալները՝ հուլիսի 6-ին միջին օրական ջերմաստիճանն աշխարհում բարձրացել է մինչև 17,23 աստիճան ցելսիուս:

Հուլիսի 3-ին միջին գլոբալ ջերմաստիճանը հասել էր 17,01-ի, ինչը ամենաբարձր ցուցանիշն էր NCEP-ի ամբողջ դիտարկումների ընթացքում։ Հուլիսի 4-ին այն բարձրացել էր մինչև 17,18 աստիճան, որի վրա էլ կանգ էր առել հուլիսի 5-ին։

Մինչ այդ ռեկորդը կազմել էր 16,92 աստիճան և սահմանվել էր 2016թ. օգոստոսին։




Լրահոս