27 ահազանգ օձերի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 5-8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Մասնավորապես՝ Երևանում, Արտաշատ, Իջևան, Բերդ, Եղվարդ, Աբովյան, Չարենցավան, Թալին, Կապան քաղաքներում և Ոսկեվան, Օշական, Քասախ, Ակունք, Պռոշյան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 7 սահնօձ, 1 շահմար, 5 գյուրզա, 1 իժ, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:




Լրահոս