Հայաստան-Արցախ գազամատակարարումը վերականգնվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Այն Հվերականգնվել է հուլիսի 8-ի երեկոյան։

Ըստ պաշտոնական տեղեկատվության` կուտակված գազը սկզբում մատակարարվել է միայն ավտոգազալցակայաններին՝ խուսափելու համար լրացուցիչ անվտանգային ռիսկեր առաջացնելուց:

«Այժմ «Արցախգազ» ՓԲԸ աշխատակիցները կատարում են լրացուցիչ տեխնիկական աշխատանքներ՝ բոլոր բաժանորդներին գազի մատակարարման համար համակարգը նախապատրաստելու նպատակով»,– նշված է հաղորդագրության մեջ:

«Արցախգազը» հորդորել է բոլոր բաժանորդներին նախազգուշական միջոցներ ձեռնարկել տեղերում, համոզվել, որ գազօգտագործման կետերը անվտանգ են, հեղուկ գազի բալոնները որևէ կերպ միացված չեն գազամատակարարման համակարգին և մնացած բոլոր պայմաններն ապահովված են գազօգտագործման համար:

Նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ այսօրվանից աստիճանաբար սկսել է վերականգնվել բոլոր բաժանորդների գազամատակարարումը:

Հիշեցնենք, որ մարտի 22-ի կեսգիշերին ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելափակել էր Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։




Լրահոս