Gallup international ընկերությունը համատեղ Marketing ProfessionalGroup ընկերության հետ հարցում է անցկացրել հունվար և հունիս ամիսներին։ Փորձել են քաղաքացիներից հարցնել, թե ռազմական ագրեսիայի դեպքում, որ երկրներից կարելի է ռազմաքաղաքական օգնություն ստանալ Հայաստանի համար։
Հունվարին հարցված քաղաքացիների 40.1% կարծում է, որ ռազմաքաղաքական օգնություն կարող ենք ստանալ Իրանից, 34.2%-ը ՝ Ֆրանսիայից, 30%-ը՝ Ռուսաստանից, շատ քիչ մաս էլ կարծում է, որ ռազմաքաղաքական օգնությամբ մեզ կարող են աջակցել Հնդկաստանը, ԱՄՆ, Չինաստանը կամ այլ երկրներ։
Այս պատկերը կտրուկ փոխվել է հունիսին անցկացված հարցումներին։ Այս դեպքում քաղաքացիների մեծ մասը՝ 35.8% կարծում է, որ չկա նման երկիր, որից կարելի է ստանալ ռազմաքաղաքական օգնություն։
18-19% կարծում է, որ նման օգնություն մեզ կարող են տրամադրել Ֆրանսիան, Ռուսաստանը և Իրանը։ Փոքր մասը կարծում է, որ Հայաստանին կտրամադրեն օգնություն հենց Հնդկաստանը, Չինաստանը և ԱՄՆ։
Պատասխաններից կարելի է ենթադրել, որ Հայաստանի քաղաքացիները ամիսներ առաջ Փաշինյանի հայտարարություններից արած հետևություններով են պատասխանում. այսինքն, երբ Հնդկաստանը զենք է ուղարկում Հայաստան, ապա Հնդկաստանը մեզ կաջակցի։
Եթե Փաշինյան-Մակրոն հանդիպում է լինում մենք մեր հույսերը կապում ենք այդ հանդիպման հետ։ Երբ Փաշինյանը հակառուսականություն է քարոզում, մենք բռնում ենք Ամերիկայի «պոչը»։
Հունիսին անցկացված հարցումների մեծաքանակ պատասխանից կարող ենք հասկանալ, որ քաղաքացիներն այլևս հույսեր չեն կապում անլուրջ իշխանությունների հետ։
Էմմա Միքայելյան