Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Եղիշե Մոսեսյանը Հունգարիայի Կապոսվար քաղաքում անցկացվող Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների առաջնության 62 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում տպավորիչ կամային հաղթանակ է տարել ադրբեջանցի Նիհադ Աբասովի նկատմամբ։
Ընթացքում 0:9 հաշվով պարտվելուց հետո հայ ըմբիշը կարողացել է մրցակցին պարտության մատնել 17:11 հաշվով։