ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Նոյեմբերյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 7-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 41-ամյա Օլգա Ի.-ն, որը հունիսի 14-ից ՌԴ Յարոսլավլի մարզի ՆԳՎ կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Խափանման միջոցը՝ կալանք: