Կոտրել է դեղատան ապակին և գողացել տարբեր տեսակի դեղորայք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 5-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հուլիսի 4-ի ժամը 22.00-ից հուլիսի 5-ի ժամը 04.00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են մայրաքաղաքի Աթենքի փողոցի դեղատան ապակին և գողացել տարբեր տեսակի դեղորայք ու քարտային վճարման սարք: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի և Մալաթիայի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել է Շիրակի մարզի Սարակապ գյուղի 26-ամյա բնակիչը: Հուլիսի 7-ին նա մայրաքաղաքի Հրաչյա Քոչարի և Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և, «Միցուբիշի» տաքսի մեքենայի վարորդի հետ, տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:

Բաժնում 26-ամյա երիտասարդը հայտնել է, որ դեղատնից գողացած ապրանքը «Միցուբիշիի» սրահում է: Նա նաև խոստովանել է, որ երեք-չոքրս ամիս առաջ Կիլիկիա թաղամասում փորձել էր տերմինալից գողություն կատարել, սակայն ավարտին չէր հասցրել, մեկ ամիս առաջ Դավիթաշեն թաղամասում էր փորձել տերմինալից գողություն կատարել, իսկ հունվար ամսին Ավան թաղամասում գողացել էր «Տոյոտա» մակնիշի մեքենայի կողային հայելիները:

Սարակապցի 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է:




Լրահոս