Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովայի հայտարարությունը Լաչինի ճանապարհի արգելափակման վերաբերյալ, ասել է, որ կոչերը լսել, վերլուծել պետք է, բայց Ադրբեջանն իր քաղաքականությունը վարում է ոչ թե առաջնորդվելով ինչ-որ մեկի կոչերով, այլ ազգային շահերից ելնելով:
«Մենք մեր քաղաքականությունը վարում ենք ոչ թե ինչ-որ մեկի կոչերով, այլ մեր ազգային շահերից ելնելով։ Վստահ ենք, որ այս քաղաքականությունը դրական արդյունքների կբերի»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։