
Հուլիսի 9-ին, ժամը 13:17-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղում՝ «Ճլի գյոլ» կոչվող հատվածի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան։