Gallup international ընկերությունը համատեղ Marketing ProfessionalGroup ընկերության հետ հարցում է անցկացրել պարզելու, թե քաղաքացիները որքանով են հավանական համարում առաջիկա ամիսներին Ադրբեջանի կողմից զինված ագրեսիան կամ հարձակումը Հայաստանի տարածքի հանդեպ։
Հարցված քաղաքացիների 40.4%-ը կարծում է, որ ավելի շատ հավանական է, 36.5%-ը կարծում է ՝ լիովին հավանական է, 10.9%-ը՝ ավելի շատ հավանական չէ, 6.5%-ի կարծիքով ընդհանրապես հավանական չէ։ Քաղաքացիների 5.7%-ը դժվարանում է պատասխանել։
Կարելի է եզրակացնել, որ ըստ քաղաքացիների՝ Հայաստանի ռազմական իրավիճակը լարված է։ Ռազմական իրավիճակի սրացումն անխուսափելի է և ինչ է մտածում և նախաձեռնում ներկայիս իշխանությունը, աներևույթ է։ Ռազմական իրավիճակը դարձել է աշխարհաքաղաքական քմահաճույքների թատերաբեմ, իսկ ադրբեջանական զորքերը Հայաստանի սուվերեն տարածքից դուրս բերելու համար իշխանությունները ոչինչ չեն անում: