
Չինաստանի կենտրոնական հատվածում ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 4 հանքափոր է զոհվել, 57-ը գտնվում են փլատակների տակ:Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան Խենան մարզի Սանմենսյա քաղաքում: Պայթյունի պահին հանքում աշխատում էր 75 մարդ, նրանցից 14-ին հաջողվել է ինքնուրույն դուրս գալ: Այժմ դեպքի վայրում տարվում են փրկարարական աշխատանքներ։Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ: