Ինչ մեդալներով է վերադարձել բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վրաստանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ հաջող մրցելույթներ է ունեցել Վրաստանի Գորի քաղաքում կայացած աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին Վրաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Հունգարիայի, Իսրայելի, Թուրքիայի եւ Ադրբեջանի բռնցքամարտիկները։

Հայ բռնցքամարտիկներից մրցաշարի հաղթողներ դարձան 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը եւ 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը։ Ընդ որում Հովհաննիսյանն ու Պողոսյանը եզրափակիչում հաղթեցին համապատասխանաբար ադրբեջանցի եւ թուրք մարզիկներին։ Արծաթե մեդալակիրներ դարձան 54 կգ քաշային Արման Արզումանյանը, 63,5 կգ քաշային Հարություն Խաչատրյանը եւ գերծանր քաշային Միսակ Տեպանյանը։ Եվս երեք բռնցքամարտիկ` Լեւոն Վարդումյանը, Արթուր Ավետիքյանը եւ Արթուր Խաչատրյանը նվաճեցին բրոնզե մեդալ։ Մոտ օրերս մեր երիտասարդական ընտրանին ուսումնամարզական հավաք կանցկացնի Օլիմպավանում եւ կմասնակցի Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների առաջնությանը։




Լրահոս