Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում հետևորդների հետ հարցուպատասխան է կազմակերպել։
Հարցին թե նա ինչով է զբաղվում ազատ ժամանակ, Անահիտ Սիմոնյանը տեղադրել է տեսանյութ և գրել․
«Ազատ ժամանակ հաճախում եմ արաբական պարերի, երգում եմ ու սերիալներ եմ նայում»։
Երգչուհին վերջում խոսել է նաև այն մասին, թե արդյոք ունի սիրած տղամարդ, թե՝ ոչ։
Հետևորդի հարցին Անահիտ Սիմոնյանը պատասխանել է, որ չունի։
Հիշեցնենք, որ 2021 թվականին կորոնավիրուսից մահացել է երգչուհու նախկին ամուսինը՝ երգիչ, երգահան Հայկոն։ Զույգն ամուսնացել էր 2010 թվականին, սակայն 2020 թվականին հայտնի դարձավ, որ Հայկոն և Անահիտ Սիմոնյանն ամուսնալուծվել են։