Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը՝ «Հայաքվե»-ի սեղանին մոտենալու համար աշխատակցի աշխատանքից ազատման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ, ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ Երևանի վարչական շրջաններից մեկում աշխատակից է ազատվել աշխատանքից, միայն նրա համար, որ վերջինս մոտեցել է «Հայաքվե»-ի սեղանին՝ զուտ հետաքրքրվելու համար: Այդ քաղաքացին հրաժարվել է խոսել այդ մասին, որովհետև, իր թոռը ևս աշխատում է թաղապետարանում, և վախենում են, որ իրեն էլ կազատեն աշխատանքից: Վարչական շրջանում տեղի ունեցածը փորձ է արվում ամեն կերպ թաքցնել: Սակայն ArmLur.am-ի ստացած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ դեպքը ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

ArmLur.am-ը զրուցեց նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի հետ, որը հերքեց տեղեկությունը: «Բացառում եմ նման դեպք: Չեմ ասում, չի եղել նման բան, այլ բացառում եմ անգամ հետագայի համար: Աշխատակիցը աշխատանքից հեռացվում է՝ իր կատարած վատ աշխատանքի համար:

Ավելի վաղ, ArmLur.am-ը հայտնել էր, որ հրահանգ է իջեցված Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, ղեկավարներից էլ աշխատողներին, որ եթե մասանկից լինեն «Հայաքվեին», ապա խնդիրներ կունենան աշխատանքի հետ կապված:

Մաշա Մելքոնյան




Լրահոս