ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վարժական հավաքներից խուսափողները դատարանում են․ նրանց մասով վճիռներ են կայացվում:
Եվ այսպես Ռադիկ Սարուխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված կրտսեր ենթասպայական կազմի պահեստազորային, պարտավոր լինելով մասնակցել ՀՀ կառավարության 23.06.2022 թվականի թիվ 941-Ն որոշմամբ հայտարարված 2022 թվականի օգոստոսի 01-ից մինչև հոկտեմբերի 30-ն անցկացվող եռամսյա վարժական հավաքին, 24.06.2022 թվականին ստացել է ծանուցագիրը և բուժզննման ուղեգիրը, որից հետո ճանաչվելով պիտանի վարժական հավաքների համար, վարժական հավաքների մեկնելու օրը՝ 2022 թվականի օգոստոսի 01-ին չի ներկայացել ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Լոռու մարզի տարածքային ստորաբաժանում և չի մեկնել վարժական հավաքների՝ այդ կերպ խուսափելով եռամսյա վարժական հավաքին մասնակցելուց:
Արդյունքում Ռադիկ Սարուխանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթապատիկի՝ 476.000 (չորս հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամի չափով:
Մեղադրյալ Ռադիկ Աշոտի Սարուխանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնել անփոփոխ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը:
Քնար Մանուկյան