ArmLur.am-ը տեղեկություններ էր ստացել, որ Մարտունի քաղաքում ծեծի է ենթարկվել Մարտունի քաղաքում «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Նաիրի Հոխիկյանը:
Մենք զրուցեցինք Նաիրի Հոխիկյանի հետ հասկանալու համար՝ ինչ է տեղի ունեցել: Նրա պարզաբանմամբ՝ իրեն չեն ծեծել, այլ սադրել են.
«Իրավիճակն ինձ հետ կապ չի ունեցել, կապ է ունեցել կոնկրետ «Հայաքվե» նախաձեռնության հետ: Մարտունի քաղաքաքում արդեն երրորդ օրն է՝ իրականացվում է ստորագրահավաք: Այսօր վաղ առավոտից սկսելուց անմիջապես հետո սկսեցին մարդիկ մոտենալ հստակ ուղորդված, ագրեսիվ տոնով, գոռգոռալով: Մեզ մեղադրում էին տարբեր բաների մեջ, այդ թվում՝ իբրև սա Արցախի հետ կապ չունի: Ստորագրողներին ասում էին՝ ձեզ խաբում են, սա նախկինների օգտին է: Միջամտելուց հետո սկսվեց քաշքշուք, բայց ծեծկռտուք չի եղել, պարզապես սադրել են: Փորձում էին ստորագրված թերթիկներից վերցնեին, թույլ չտվեցի, սակայն մի քանի տեղեկատվական թերթիկ պատռեցին:»,- ասաց Հոխիկյանը:
Իրավիճակը ավելի չլարելու համար Հոխիկյանը զանգահարել է ոստիկանություն, որից հետո պարզել են միջադեպի մասնակիցների ինքնությունները, ապա կազմվել համապատասխան արձանագրություն:
Էմմա Միքայելյան