ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երազանքս է՝ ինչքան հնարավոր է շուտ ընտանիք կազմել»․Խչոն՝ անձնականի և երազանքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստաբնակ, հայ երգիչ Խչոն օրերս հյուր էր հայտնի ռեփեր Բաստայի «MC TAXI» հաղորդմանը, որտեղ պատասխանել է մի քանի հարցի և խոսել ամուսնության մասին։

Հարցին թե ինչու՞ է Խչոն գրում տխուր երգեր սիրո մասին, և արդյոք ունի ընտրյալ, երգիչը պատասխանել է․

«Ես չեմ համարում, որ իմ երգերը տխուր սիրո մասին են։ Ես երջանիկ եմ, որ գիտեմ, թե ինչ է նշանակում սիրել։ Նաև ես չեմ կարծում, որ այն մարդը ով չի սիրում, կարող է գրել երգեր այդ մասին»։

Երգիչը խոսել է իր երազանքի մասին և նշել, որ ուզում է հայկական մեծ հարսանիք։

«Ներկա պահին ամենամեծ երազանքս, ինչքան հնարավոր է շուտ, ընտանիք կազմելն է։ Հուշեմ․ չգիտեմ դա կլինի Հայաստանում թե Ռուսաստանում, բայց միանշանակ է, որ լինելու է հայկական մեծ հարսանիք»,-ասել է նա։

Նշենք, որ այս տարի Խչոն ելույթ կունենա հայ հանդիսատեսի առաջ՝ օգոստոսի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ինեսա Սուքիասյան

 

 




Լրահոս