
«Batumi Municipality Cup-2023» մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ։ Առաջին հորիզոնականում է ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանը, ով 6 հնարավորից վաստակել է 5.5 միավոր:
ՖԻԴԵ-ի վարպետներ Բենիկ Ագասարովը և Արսեն Դավթյանը զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները՝ Էրիկից ետ մնալով 1 միավորով:
Պատանիները նաև զգալիորեն բարելավել են իրենց վարկանիշերը: