ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Վինձորի ամրոց՝ հանդիպելու Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ եվրոպական շրջագայության շրջանակում, հայտնում է Sky News-ը։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում ամերիկացի առաջնորդը և բրիտանացի միապետը կքննարկեն բնապահպանական խնդիրներ, ինչպես նաև կլսեն զեկույցը, որը պատրաստել են Էներգետիկ անվտանգության և Net Zero-ի պետքարտուղար Գրանթ Շապսը և ԱՄՆ նախագահի կլիմայի փոփոխության, կլիմայական նախագծերում ներդրումների վերաբերյալ հատուկ ներկայացուցիչ Ջոն Քերին։
Հայտնի է, որ Լոնդոնում Բայդենը հանդիպել է նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ։ Քաղաքական գործիչները քննարկել են երկու երկրների հարաբերությունները և ասել, որ դրանք «հուսալի են»:
Թագավորություն կատարած այցից հետո Բայդենը կմեկնի Վիլնյուս, որտեղ հուլիսի 11-12-ին տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Լիտվայում նա կհանդիպի նաև տեղի ղեկավարության և դաշինքի անդամ մյուս երկրների ղեկավարների հետ։