
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հուլիսի 7-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, համատեղ խուզարկություն են իրականացրել հիմնարկի խցերից մեկում:
Այս մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից:
Խուզարկության արդյունքում սեղանի վրա դրված ինքնաշեն, փայտե տուփի աստառի տակից հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ, որում առկա է եղել 0,72 գրամ քաշով, սպիտակ, փոշենման զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: