Լուսանկարը՝ համացանցից
ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհահատվածի M-4 մայրուղու 57կմ հատվածում տեղադրվել է ՄԱԶԾ-ի օժանդակությամբ ձեռք բերված ճանապարհային ավտոմատ օդերեւութաբանական կայան, որը 10 րոպեն մեկ հաճախականությամբ չափում եւ տրամադրում է տեղեկատվություն հետեւյալ օդերեւութաբանական պարամետրերի վերաբերյալ՝ հորիզոնական տեսանելիություն, օդի ջերմաստիճան, քամու ուղղություն եւ արագություն, տեղումների քանակ, ինչպես նաեւ մայրուղու վիճակի վերաբերյալ տեղեկատվություն։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ուսումնական հաստատությունը ե՞րբ կարող է ստանալ խորհրդատվություն:
Վաչագան Գալեյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Առաջիկայում կայանալիք խորհրդատվության վերաբերյալ կարելի է տեղեկանալ՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի պաշտոնական կայքին` eib.am հետեւելով։
ՀՀ կրթության տեսչական մարմին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկանալով խորհրդատվության անցկացման ժամկետի եւ ձեւի մասին՝ ցանկացողները կարող են առցանց ներկայացնել մասնակցության հայտ եւ հետագայում արդեն ստանալ մասնակցության համար անհրաժեշտ տեղեկատվություն։
ԼԻՑԵՆԶԻԱ
ՀԱՐՑ. Ի՞նչ է ճառագայթման աղբյուրների հետ իրականացվող գործունեության լիցենզիան:
Սերոբ Թեւոսյան (52 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ-ում ճառագայթման աղբյուրների հետ իրականացվող՝ լիցենզավորմանը ենթակա գործունեության տեսակները սահմանված են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի առ 30.05.2001թ. հոդված 43-ում բերված աղյուսակի 13-րդ կետում։
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ճառագայթման աղբյուրների հետ իրականացվող գործունեության լիցենզիան օրենքում նշված գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը հաստատող եւ/կամ հավաստող պաշտոնական թույլտվություն է կամ պաշտոնական փաստաթուղթ է: