
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ցանկանում է ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին զրկել Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Նախագիծը կքննարկվի այսօրվա արտահերթ նիստում։
Կասկած չկա, որ ՔՊ-ն այս հարցում «աննախադեպ հաղթանակ» կտանի:
Բայց սա հաղթանակ է ժողովրդավարության, այլակարծության նկատմամբ:
Ի դեպ, ՔՊ-ն երկու անընդմեջ գումարումների խորհրդարաններում դնում է Մարդու իրավունքների հանձնաժողովի ընդդիմադիր նախագահներին պաշտոնանկ անելու հարց:
Սա այն է, ինչ պետք է իմանալ Նիկոլի «աննախադեպ» ժողովրդավարության մասին: