Յուրայինները սրբադասված են, իսկ այլախոհների նկատմամբ կարելի է օգտագործել օրենքի ողջ խստությունը․ իրավապաշտպանը՝ Թագուհի Թովմասյանին պաշտոնից զրկելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում քննարկվելու է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցը:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ArmLur.am-ի հետ զրույցում այս առնչությամբ նշում է․  «Ես տարակուսած եմ, որովհետև եթե Նաիրա Զոհրաբյանի հարցը ժամանակին չբարձացվեց հայտնի միջադեպից հետո, ես զարմանում եմ՝ ինչպես կարելի հիմա նման հարց բարձրացնել այս իրավիճակում:

Ամենակարևոր հարցը, դու չես բարձրացնում քո թիմակիցների վարքագծի հետ կապված հարցերը՝ ԱԺ նախագահի թքելու հայտնի իրադարձություններից, վերջացրած բառացիորեն խուլիգանական և Աժ պատգամավորի ոչ վայել պահվածքների համար տարբեր իրավիճակներում: Իրավիճակներ, որտեղ իրենք իրենց դրսևորել են սեռական բնույթի հայհոյանքներ տալով, ծեծկռտուքով և մնացած բոլոր պատմություններով: Եվ այս դեպքում ընդդիմադիր պատգամավորի հարցը քննարկելը հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու համար. մեղմ ասած, տարակուսելի է: Ես այս երևույթը կբնորոշեմ հին ավանդույթների վերադարձ, երբ յուրայինները սրբադասված են, իսկ այլախոհների նկատմամբ կարելի է օգտագործել օրենքի ողջ խստությունը»,- ասաց Նինա Կարապետյանցը:

 




Լրահոս