
Հուլիսի 10-ին, ժամը 20։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի մոտակայքում ջրատար խողովակը վնասվել է, ջուրը լցվում է նկուղային տարածք և խորդանոց։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները խորդանոցի նկուղից (մոտ 9 քմ) իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ. հեռացվել է մոտ 20 տոննա ջուր: