Դավիթ Մանուկյանը լքել է «Дом-2»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ «Ю» հեռուստաալիքի ներկայացուցիչները հաստատել են, որ բլոգեր Դավան (Դավիթ Մանուկյան) լքել է «Дом-2» ռեալիթի շոուի հաղորդավարի պաշտոնը։

«Մենք հաստատում ենք։ Իր հեռանալու մասին բոլոր մանրամասները կհեռարձակվեն «Ю» ալիքով հուլիսի 16-ին»,- ասել են հեռուստաալիքի ներկայացուցիչները։ Հեռուստաալիքը չի պարզաբանել, թե ինչու է Մանուկյանը լքել նախագիծը։

Ինքը՝ Դավան, դեռ չի մեկնաբանել իր հեռանալը։

Նշենք, որ Դավան նախագծի ղեկավարն էր 2021 թվականից։ Նա հեռուստացույց է եկել իր նախկին սիրելի Օլգա Բուզովայի հեռանալուց անմիջապես հետո, ով ավելի քան 13 տարի աշխատել է «Дом-2»-ում։

Ինեսա Սուքիասյան




Լրահոս