Քաղցկեղը սիրում է նստակյացներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տարեկան գրանցվող կրծքի եւ հաստ աղիքի քաղցկեղի 92 000 դեպքերը պայմանավորված են ֆիզիկական վարժությունների բացակայությամբ,-գրում է The Daily Mail-ը:Գիտնականների հաշվարկով` աթոռին կամ բազկաթոռին անցկացրած յուրաքանչյուր մեկ ժամվա դիմաց մարդը պետք է 2 րոպե ֆիզիկապես ակտիվ վիճակում գտնվի:Դաշտանադադար ունեցող կանանց առողջական վիճակի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նույնիսկ ամենօրյա կարճ զբոսանքները օգնում են նվազեցնել քաղցկեղի առաջացման վտանգը:Ինչ վերաբերում է կրծքի և հաստ աղիքի քաղցկեղին, ապա այս դեպքում ֆիզիկական ակտիվության բարձր աստիճանը նվազեցնում է հիվանդության առաջացման վտանգը 25-30 տոկոսով:
Իսկ մեկ այլ ուսումասիրություն, որն իրականացվել է Սրտի եւ  շաքարախտի ավստրալական համալսարանի գիտնականների կողմից, հավաստում է, որ նույնիսկ ֆիզիկական վարժությունները չեն օգնի նստակյաց կյանք վարող մարդկանց:
Մասնագետները խորհուրդ են տալիս կատարել հաճախակի ընդմիջումներ, վեր կենալ, քայլել, կփրկեն նաեւ մեկ րոպեանոց ընդմիջումները:Վիճակագրության համաձայն` մարդն օրվա մեջ նստած է անցկացնում մոտ 9 ժամ: Գրասենյակային աշխատողները օրվա մեջ ֆիզիկապես ակտիվ են 30 րոպեից ոչ ավելի:




Լրահոս