
Ազգային ժողովում ընթանում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնից զրկելու հարցի վերաբերյալ քվեարկությունը։
ArmLur.am-ի թղթակիցը խորհրդարանից հայտնում է, որ քվեարկությանը մասնակցում են միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ Նկատենք, որ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը բավական ակտիվ է, վերահսկում է քվեարկությունը, որպեսզի հրահանգից շեղվողներ չլինեն։ Պատգամավորներին կարծես թե բերման են ենթարկում՝ քվեարկության մասնակցելու համար։
Քնար Մանուկյան