Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+200-կմ35+800 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, այսօր՝ հուլիսի 11-ին, ժամ 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ»-ից։
Այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։