«Քաղաքացիական պայմանագիրը» շարունակում է տոտալ իշխանազավթման իր գործելակերպը․ «Հայաստան» խմբակցությունը՝ Թագուհի Թովմասյանին պաշտոնից զրկելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացի վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել․

«• ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ ներկայացված նախագծի բոլոր հիմնավորումները հիմնազուրկ են և անօրինական։

• «Քաղաքացիական պայմանագիրը» շարունակում է տոտալ իշխանազավթման իր գործելակերպը՝ ցուցաբերելով այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության, ատելության և զրպարտության նորանոր ռեկորդներ:

• Արհամարհելով խորհրդարանական կառավարման համակարգը, չհանդուրժելով ազգային հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ընդդիմադիր ուժերի և գործիչների աննահանջ վարքագիծը, իշխող ուժը հակաօրինական և հակաքաղաքական մեթոդներով Հայաստանի Հանրապետությունում փորձում է հաստատել ամբողջական բռնատիրություն։

Ելնելով վերը նշվածից ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, դատապարտելով ՔՊ-ական գործելավոճը, չի մասնակցել Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանը»։




Լրահոս