Ուկրաինայի իրադրությունը՝ ռուբլու նկատմամբ դոլարի և եվրոյի փոխարժեքների փոփոխման պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի սակարանի բացվելուց հետո դոլարը և եվրոն բարձրացել են, իսկ ռուբլին՝  իջել. և այս ամենը Ուկրաինայի իրադարձությունների ֆոնի վրա. գրում է Интерфакс-ը:

Մարտի 3-ին դոլարով առաջին գործարքներն իրականացվել են 1 դոլարի դիմաց 36,3-37 ռուբլով, ապա փոխարժեքը կազմել է 1 դոլարի դիմաց 36,46 ռուբլի, ինչը 58 կոպեկով բարձր է նախորդ փակման մակարդակից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 1 եվրոյի դիմաց 50,5 ռուբլի՝ ավելանալով մոտ 90 կոպեկով: Արդյունքում՝ դոլարը դարձել է 28 կոպեկով բարձր գործող պաշտոնական փոխարժեքի մակարդակից, եվրոն՝ մոտ 90 կոպեկով:

Կանխատեսվում է, որ մինչև շաբաթվա վերջ դոլարի փոխարժեքը մինչև շաբաթվա վերջ կարող է աճել ընդհուպ մինչև 37 ռուբլի:

Փորձագետների համոզմամբ՝ դոլարի և եվրոյի նկատմամբ ռուբլու անկումը կապված է Ուկրաինայում վերջերս ծավալված իրադարձությունների հետ:




Լրահոս