
Փաստաբանների բողոքի ակցիան, որը Ներքին գործերի փոխնախարար Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջով էր, ավարտվեց ՆԳՆ-ի դիմաց։
Արա Զոհրաբյանը, ով ներկայացել էր բանակցության ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի հետ, հանդիպման ընթացքում քննարկվել է հանձնաժողով ստեղծելու հարցը, որը կարձանագրի փաստաբանների խոշտանգումների դեպքերը և համապատասխան լուծում կտա։
Հանձնաժողովը կազմված է լինելու 3 փաստաբանից և 3 ոստիկանից, որոնք ըստ Զոհրաբյանի, օպերատիվ են աշխատելու և ընթացք են տալու բոլոր ահազանգերին։
Ակցիայից հետո փաստաբանների խումբը շարժվեց ԲԴԽ՝ Կարեն Անդրեասյանի հրաժարականի պահանջով։
Մանրամասները՝ տեսանյութում