
Այսօր երգչուհի, դերասանուհի Լիդուշիկի (Լիդա Առաքելյան) ծննդյան օրն է։ Նա տոնում է իր 24 ամյակը։
Լիդուշիկն ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում հրապարակել է սիրելիի շնորհավորանքը՝ համատեղ լուսանկարներով։
«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր»,-գրել է երգչուհու սիրելին՝ Վահե Մարգարյանը։
Նշենք, որ մայիսին Լիդուշիկը հայտնել էր, որ իր սիրելին պրոդյուսեր Վահե Մարգարյանն է։
Վահեն ԱՄՆ-ում աշխատում է Գոռ Եփրեմյանի, Քրիստինե Պեպելյանի և այլ հայտնիների հետ։
Ինեսա Սուքիասյան