Armenian text to speach

Մարզպետի տանը հայտնաբերված գազի բալոնները վտանգավոր չէին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր համացանցում լուր էր տարածվել, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին պատկանող, Աշտարակ քաղաքում գտնվող կիսակառույց տանը արտակարգ իրավիճակ է, քանի որ այնտեղ հայտնաբերվել է գազի 2 բալոն և անհայտ սարք:

Armlur.am-ը տեղեկատվության հավաստիությունը պարզեց Ոստիկանության՝ հասարակության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանից, ով տեղեկացրեց, որ այնտեղ հայտնաբերվել է սովորական տնտեսական օգտագործման գազի 2 բալոն, որոնք վտանգ չեն ներկայացնում: Մալխասյանի փոխանցմամբ` այժմ փորձում են պարզել, թե ինչպես են բալոնները հայտնվել մարզպետի տանը: «Համացանցում տարածված լուրը, թե մարզպետի տանն արտակարգ դրություն է, և իրավիճակը լարված է, չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Մալխասյանը:




Լրահոս