
Նոյեմբերի 3-ին Կուրսկում բացվել է 19-20դդ. ողբերգությունների զոհ դարձած հայ և ռուս ժողովրդների զավակների հիշատակին նվիրված հուշարձանը: Հուշակոթողի բացմանը մասնակղցել են Կուրսկի շրջանի ղեկավարները, ՌՀՄ ներկայացուցիչները, “”Միասնական Ռուսաստանի երիտասարդական գվարդիայի”” ակտիվիստները: “”Ռուսաստանը բազմազգ պետություն է: Թեև Հայաստանն այժմ անկախ պետություն է, հայերի մեծ համայնք կա նաև Ռուսաստանում: Հայ և ռուս ժողովրդների առանձնահատկությունն այն է, որ մեր ժողովուրդները երբեք միմյանց դեմ չեն պայքարել, իսկ նորագույն պատմության շրջանում ուս ուսի կռվել են ընդհանուր թշնամու դեմ””,-ասել է “”Իմ պատմությունըե նախագծի համադրող Սերգեյ Պավլովը””: