Արդեն գրեթե 200 օր Արցախում շրջափակման մեջ գտնվող քաղաքացիներին տրամադրվող հումանիտար օգնություններից մեկն իրականացվում է Արցախի Հանրապետության նախագահի՝ Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանի միջնորդությամբ՝ «Բառնաբաս» հիմնադրամի հետ համատեղ:
ArmLur.am-ը Արցախին տրամադրվող հումանիտար օգնության և «Բառնաբաս» հիմնադրամի կողմից նախաձեռնված հումանիտար աջակցության մասին զրույցել է Ազատուհի Սիմոնյանի հետ:
«Այժմ 14 համայնքներում այս հումանիտար ծրագիրը գործարկվել է, ընթացքի մեջ է: Օկուպացված Արցախի բնակիչներին բաժանվում են մայր ոչխարներ. ինչո՞ւ, քանի որ ոչխարը ոչ միայն մսատու է, այլ նաև բրդատու և կաթնատու: Հենց այս ռեսուրսներից ճիշտ օգտվելով՝ արցախցին կորող է բավարարել իր պահանջները»։
Ըստ Սիմոնյանի՝ ծրագրի բնույթն այն է, որ «Բառնաբաս» հիմնադրամը նվիրաբերում է այս կենդանիներին՝ որպես կապիտալ և քաղաքացիները պետք է կատարեն համապատասխան խնամք, որպեսզի ստանան առավելագույն շահույթ: Նախկինում նման աջակցություն տրամադրվել է 7 համայնքի, այժմ տրամադրվելու է 14-ին, նախկինում 350 ընտանիք էր շահառու, այժմ՝ 425:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: