
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ընթացակարգի պարզեցման օգտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ամերիկյան ղեկավարության աղբյուրին:
«Աղբյուրի տվյալներով՝ Բայդենը հանդես է գալիս այն բանի օգտին, որ Ուկրաինան ազատվի ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրին մասնակցությունից: Դա նշանակում է, որ Կիևից չեն պահանջի մասնակցություն բազմամյա պլանին և ապացույցներ, որ երկիրը կատարել է անդամակցության համար անհրաժեշտ բարեփոխումները պաշտպանության, տնտեսության և քաղաքականության ոլորտներում»,-գրում է «Էֆե» գործակալությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամերիկյան տեսանկյունից Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ակտուալ հարց կդառնա միայն ուկրաինական հակամարտության ավարտից հետո: