Հուլիսի 12-ին ծնվել է Ռեալ Մադրիդի կ և Կոլումբիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը։
Ռոդրիգեսը խաղում է և՛ հարձակվողի, և՛ հարձակվողական կիսապաշտպանի դիրքում։ Խամեսը համարվում է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկն աշխարհում։ Ունի լավ տեխնիկա, դրիբլինգ և փլեյմեյքերի հմտություններ։ 2014 թ. Խամեսը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ և դարձավ աշխարհում ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկը։ Խամեսն իր ելույթները Կոլումբիայի հավաքականում սկսել է մինչև 20 տարեկան հավաքականից, որտեղ նա ավագն էր Տուլուն մրցաշարի ընթացքում։ Նա նաև հավաքականի ավագն էր 2011 թվականի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը, որը նրան հնարավորություն տվեց դառնալ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։
Նա խաղաց նաև աշխարհի 2014 թվականի առաջնություն և լքեց պայքարը 1/4 եզրափակչից՝ պարտվելով Բրազիլիային 2-1 հաշվով։ 2012 թվականին Խամեսը միացավ Պորտուին և ճանաչվեց Պորտուգալիայի Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով պորտուգալական ոսկե գնդակը և դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը երբևէ, ով ստացել է այն։ 2013 թվականին Խամեսը Պորտուից 45 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց ֆրանսիական Մոնակո, դառնալով Կոլումբիացի երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստը՝ Ռադամել Ֆալկաոյից հետո և ամենաթանկ երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը աշխարհում։
Խամեսն ընդդեմ Բրազիլիայի
Էվիգադո
Ծնվել է Կուկուտայում, որտեղ անցկացրել է իր մանկությունը։ Հայրը Ուիլսոն Խամես Ռոդրիգես Բեդոլան է, իսկ մայրը՝ Մարիա դել Պիլար Ռուբիո։ Հայր նույնպես ֆուտբոլիստ է եղել, սակայն հաջողակ կարիերա չի ունեցել։ Խամեսը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Կոլումբիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Էնվիգադո ֆուտբոլային ակումբի կազմում, որտեղ խաղացել է մինչև 2007 թվականը։
Ատլետիկո Բենֆիլդ
2008 թվականին նա պայմանագիր կնքեց արգենտինական Բենֆիլդի հետ, որտեղ նրա նորամուտը կայացավ 2009 թ. փետրվարի 7-ին, Խամեսը Բենֆիլդում իր առաջին գոլը խփեց դարպասը, փետրվարի 27-ին, որտեղ թիմը հաղթեց Կենտրոնական Ռոսարիոյին 3-1 հաշվով։
2009 թվական
2009 թվականին նա դարձավ թիմի հիմնական խաղացողներից մեկը։ Նա ամենաերիտասարդ ֆուտբոլիստն էր, ով գոլ էր խփել Արգենտինայի առաջնությունում։ Նրա երկրորդ գոլը սեպտեմբերի 26-ին էր, երբ նա գոլ խփեց Նյուելս Օլդ Բոյս թիմի դարպասը և թիմը հաղթեց այդ խաղում 2-1 հաշվով ու կարողացավ իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել Արգենտինայի չեմպիոնի կոչումը։ 2009 թվականի դեկտեմբերին Ուդինեզեն պլանավորեց Խամեսին գնել Կոպա Լիբերտադորեսի ավարտից հետո 5 միլիոն եվրոյի դիմաց, սակայն Բենֆիլդը մերժեց առաջարկը։ Կլասուրա 2010-ին Ռոդրիգեսը Լանուսի դեմ խաղում ձախ ոտքի կատարած հարվածով վերջին րոպեներին հաշիվը դարձրեց 2-0։ Խաղից հետո Դիարիո Օլեն Խամեսի խաղը և ոճը նմանեցրեց Կրիշտիանու Ռոնալդուի ոճին և նրան անվանեց Բենֆիլդի Ջեյմս Բոնդ։
2010 թվական
Խամեսը իր համբավը ավելացրեց Կոպա Լիբերտադորեսի խմբային փուլի՝ Դեպորտիվո Կուենկայի դեմ խաղում ձախ ոտքով խփած գեղեցիկ գոլով։ Այդ խաղում Բենֆիլդը մրցակցի դիմակայությունը կոտրեց 4-1 հաշվով։ Նրա խաղը գնալով ավելի ու ավելի գեղեցիկ և համախմբված էր դառնում։ 2010 թվականի մարտի 10-ին Խամեսը անցկացրեց իր լավագույն խաղերից մեկը՝ դառնալով դուբլի հեղինակ Ուրուգվայի հսկաների՝ Նասիոնալ ֆուտբոլային ակումբի դեմ։ Առաջին գոլը խփեց գլխով, իսկ երկրորդը՝ 11 մետրանոցից։ 18 տարեկան տաղանդը գոլ խփեց այս անգամ արդեն բրազիլական Ինտերնացիոնալի դեմ, որտեղ Բենֆիլդը հաղթեց 3-1 հաշվով։ Սակայն Բենֆիլդը մրցաշարը ավարտեց պարտությամբ՝ պարտվելով Պորտու-Ալեգրիին 2-0 հաշվով։ Այդ խաղում Խամեսը ստացավ երկու դեղին քարտ և հեռացվեց դաշտից։