
Հարձակվող Կիլիան Մբապեի ապագան ՊՍԺ-ում կորոշվի հուլիսի 17-ին, երբ նա միանա թիմին, հայտնում է Diario Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, եթե ֆրանսիացին մինչև այդ պայմանագրի վերաբերյալ որոշում չկայացնի, ղեկավարությունը Մբապեին կզրկի ինքնաթիռի մուտքից ու նրան կթողնի Փարիզում։ Թիմը հուլիսի 22-ին շրջագայության կմեկնի Ճապոնիա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողը ՊՍԺ-ին ծանուցում է ուղարկել, որ չի նախատեսում ակտիվացնել պայմանագիրը մինչև 2025 թվականը երկարաձգելու տարբերակը։ Մբապեի գործող պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է հաջորդ ամառ: