Մանկապարտեզ ներխուժած անձը «բոմժ» է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ թիվ 15 մանկապարտեզից Armlur.am լրատվականի թղթակցի  հետ զրույցում հաստատեցին, որ այսօր անհայտ անձը փորձել է գողություն կատարել մանկապարտեզից: «Գործն արդեն ուղարկվել է  ՀՀ ոստիկանություն: Անհայտ անձը եղել է մոտ 55 տարեկան տղամարդ, ով «բոմժ» է եղել և բնակություն է հաստատել մանկապարտեզին հարակից տարածքում, որը հայտնի է «Քրչի բազար» անվանումով»,- ասաց  մանկապարտեզի աշխատակիցը:

Տղամարդուն  չի հաջողվել ոչինչ գողանալ, քանի որ մանկապարտեզի պահակը կարողացել է բռնել  նրան:

Մանկապարտեզի աշխատակիցը համոզված է, որ  ոստիկանությունը կձեռնարկի համապատասխան միջոցներ, որ մյուս անգամ նման դեպք չկրկնվի:




Լրահոս