ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսել է, որ երեկ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կենտրոն վարչական շրջանում։ Սայաթ-Նովա փողոցում էլեկտրալարերը պոկվել են եւ ընկել մեքենաների վրա։

 

 

 

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթուղթ է շինարարության թույլտվությունը եւ քանդման թույլտվությունը:

Մանուկ Հովսեփյան  (47 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Շինարարության թույլտվությունը փաuտաթուղթ է, որը հաuտատում է կառուցապատողի` ինչպեu նոր կառուցապատման նպատակով տրամադրված հողամաuում, այնպեu էլ գոյություն ունեցող շենքերում եւ շինություններում որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու իրավունքը:

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քանդման թույլտվությունը փաuտաթուղթ է, որը հաuտատում է uեփականատիրոջ կամ նրա կողմից uահմանված կարգով լիազորված անձի` շենքերն ու շինությունները քանդելու իրավունքը:

 

 

 

 

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը որոշում, թե որտեղ սկսի ուսումնասիրություններ:

Դավիթ Ալեքսանյան (24 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը ստացված տեղեկությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների, մամուլի հրապարակումների, փաստաթղթերի եւ հաղորդումների ուսումնասիրության, տեղեկատվական շտեմարանների վերլուծության եւ ամփոփման հիման վրա՝ որոշում է պետական համակարգի ռիսկային ոլորտները կամ դրանց համապատասխան մասերը եւ դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

 

 

ՀՀ պետական վերահսկողության ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ուսումնասիրություններն իրականացվում եմ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից տրված եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնեցված հանձնարարագրերի հիման վրա:

 




Լրահոս