Լուսանկարը՝ համացանցից
Երեւանի Ֆիրդուսի փողոցում չշահագործվող մսուր-մանկապարտեզի արտաքին պատից 3 քմ հատված փլուզվել եւ լցվել է մոտակա խանութի (18 քմ) տանիքին՝ վնասելով տանիքը եւ խանութը (մոտ 9 քմ): Տուժած քաղաքացիներ չկան:
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
ՀԱՐՑ. Եթե որեւէ տարվա ընթացքում հայտարարատու պաշտոնը դադարեցնելուց հետո անձը կրկին ստանձնում է հայտարարատու պաշտոն, ի՞նչ հայտարարագիր է ներկայացնում:
Գեւորգ Սարգսյան (46 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե հայտարարատու պաշտոնատար անձը պաշտոնի դադարեցումից հետո՝ 30 օրվա ընթացքում, նշանակվում է նոր հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու եւ ստանձնելու հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունի:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե տվյալ տարվա ընթացքում պաշտոնի դադարեցման եւ պաշտոնի ստանձնման միջեւ տեւողությունը 30 օրից ավելի է, ապա պետք է ներկայացնի միայն պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր:
ՀԱՐԿ
ՀԱՐՑ. Հողի հարկի եւ գույքահարկի համար ի՞նչ արտոնություններ են գործում:
Ռաֆայել Նալբանդյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հողի հարկից ազատվում են «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված անձինք նույն հոդվածով նախատեսված դեպքերում: Հողի հարկից 50 տոկոսի չափով ազատվում են «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված անձինք նույն հոդվածով նախատեսված դեպքերում: Համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար հողի հարկի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների 10 տոկոսը:
Գույքահարկի գծով արտոնությունները սահմանված են «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով:
ՀՀ ՏԿԵ նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար գույքահարկի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների 10 տոկոսը: Հաշվետու տարվա ընթացքում արտոնություն ունեցող գույքահարկ վճարողը գույքահարկը վճարելուց ազատվում է այն ամսվա 1-ից, երբ առաջացել է արտոնության իրավունքը: Հաշվետու տարվա ընթացքում գույքահարկի արտոնությունը դադարելու դեպքում գույքահարկը հաշվարկվում է արտոնության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: