«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կառավարությունը մտադիր է հրաժարվել եկամտահարկի վերադարձի համակարգից ոչ միայն Երեւանում, այլեւ ամբողջ Հայաստանի տարածքում։ Մասնավորապես, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Ֆինանսների նախարարությունը նոր նախագիծ է ներկայացել, եւ օրինագծով առաջարկվում է ըստ մարզերի եւ ըստ տարիների աստիճանաբար կրճատել եկամտային հարկի վերադարձի կիրառության շրջանակը։
Ըստ նախագծի՝ 2027-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձման համակարգը կիրառելի չի լինի Երեւանին հարակից Արագածոտն, Արարատ, Արմավիր եւ Կոտայք մարզերում, իսկ 2029-ի հունվարի 1-ից՝ մնացած բոլոր մարզերում։ Բացառություն կլինի միայն կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքերի դեպքում։
Հավելենք, որ «Եկամտահարկի վերադարձի մասին» օրենքը գործում է 2015-ից, 2022-ից ծրագիրը դադարեցվել է Կենտրոնում եւ Արաբկիրում, իսկ 2025-ից՝ ամբողջ Երեւանում։
Այսպիսով, այս առավելությունից էլ կզրկվեն ՀՀ քաղաքացիները։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում