Այսօր պաշտոնապես սկսվել է մուսուլմանների հաջը (ուխտագնանցություն) դեպի Սաուդյան Արաբիայի Մեքքա և Մեդինա քաղաքներ: Հաջը մուսուլմանի հիմնական պարտականություններից մեկն է, որը նրա համար կարող է ապահովել մեղքերի թողություն և հավիտենական բարօրություն երկնային կյանքում: Յուրաքանչյուր հավատացյալ մուսուլման իր կյանքի մեջ գոնե մեկ անգամ պետք է հաջ կատարի: Այս տարի Սաուդյան իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ ոչ ոքի երկիր չեն թողնի առանց հատուկ թույլտվության: Առաջին անգամ հաջի համար այդպիսի գրավոր թույլտվություններ (այդ թվում՝ թագավորության քաղաքացիների համար) տրվել են 3 տարի առաջ, և մինչ այժմ սաուդյան անվտանգության ուժերը խստորեն հետևում են այդ նորմերի պահպանմանը: Այս տարի մտցվել են մի շարք այլ սահմանափակումներ: Այսպես՝ հավատացյալներին արգելվել է ծխել սրբավայրերի տարածքում, իսկ օրենքին չենթարկվողներին խոշոր չափի տուգանք է սպասվում: Արգելվում է նաև գումար տնտեսելու նպատակով գետնին քնելը: Սաուդյան Արաբիայի իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ “”իսլամը հոգ է տանում ուխտավորների ֆիզիկական և ֆինանսական բարօրության, նրանց անվտանգության մասին. ուխտագնացությունը կապված է համարձակության և զրկանքների հետ, սակայն դրա հետ մեկտեղ յուրաքանչյուր մուսուլման պարտավոր է հետևել համապատասխան մարմինների կողմից տրված հրահանգներին, որոնք ուղղված են հաջի մասնակիցների անվտանգության լիարժեք ապահովմանը””: Ակնկալվում է, որ այս տարի Սաուդյան Արաբիա կմեկնի ավելի քան 2 մլն մուսուլման ամբողջ աշխարհից, ընդ որում՝ յուրաքանչյուր երկրի համար սահմանված է որոշակի քվոտա: Առաջին ուխտավորները Սաուդյան Արաբիա են ժամանել դեռ շաբաթներ առաջ: Փոխանցում է “”Առաջին Լրատական”” ը:
Այսօր սկսվել է մուսուլմանների հաջը Սաուդյան Արաբիա. Ուղիղ կապ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ