Կրուասա՞ն, թե՞ սոխով ապուր․ ի՞նչ համտեսել Ֆրանսիայի ազգային խոհանոցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ֆրանսիական խոհանոցն առանձնանում է իր բազմազանությամբ և համերի համարձակ համադրությամբ։ Այստեղ ցանկացած ուտեստ մատուցվում է սոուսով։ Չի կարելի չնշել այնպիսի հայտնի ֆրանսիական ուտեստներ, ինչպիսիք են գորտի ոտքերը և խխունջները։ Առանց նրանց, երկրի օրիգինալ խոհանոցն ուղղակի անհնար է պատկերացնել։ Եվ իհարկե Ֆրանսիայի գլխավոր խմիչքը եղել և մնում է գինին։

Armlur.am-ը առանձնացրել է Ֆրանսիական խոհանոցի թոփ ուտեստները։

Կրուասան

Հենց Ֆրանսիայից եկավ մեզ մոտ այս խրթխրթան խմորեղենը՝ տարբեր միջուկներով։ Ֆրանսիացիները որպես ավանդական նախաճաշ սուրճ են խմում՝ դասական կրուասանով:

Ֆուա-գրա

Սագի լյարդի պաշտետ. Ֆրանսիայում ֆուա-գրայի արտադրությունը կանոնակարգվում է օրենքով, քանի որ լյարդը ճանաչված է երկրի մշակութային և սննդագիտական ժառանգության մաս։

Ֆոնդյու

Ուտեստ հալած պանրով, որ մատուցվում է ընդհանուր սպասքով շարժական ջեռոցի վրա և ուտում են երկար պատառաքաղների միջոցով՝ հացը թաթախելով տաք պանրի մեջ։

Պրոֆիտրոլներ կրեմով

Պրոֆիտրոլին ավանդական ֆրանսիական հրուշակեղենի տեսակ է։

Սոխով ապուր

Սոխով և պանրով ապուրը, ​ միևնույն ժամանակ պարզ և բարդ ուտեստ է:

Ինեսա Սուքիասյան




Լրահոս