Պարույր Հայրիկյանի վիճակը կայուն բավարար է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի վիճակը կայուն բավարար է: Այս մասին Armlur.am-ի թղթակցին է հայտնել Իզմիրլյանի անվան բժշկական կենտրոնի աշխատակիցը: Մեր թղթակցին չի հաջողվել տեսնել Հայրիկյանին, քանի որ, բուժաշխատողի փոխանցմամբ, նա իրեն վատ է զգում:

Հիշեցնենք, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը երեկ տեղափոխվել է վերոնշյալ բուժհաստատություն, որտեղ անմիջապես վիրահատվել է ուղիղ աղիքը շրջապատող բջջանքի բորբոքում հայտնաբերելու հետևանքով:




Լրահոս