Բրիտանական Independent հրապարակել է սենսացիոն նյութ, որը ստվեր է գցում Մուամար Քադաֆիի կյանքի վերջին օրերի վրա: Թերթի տվյալներով՝ Քադաֆիին փորձել է փրկել Սառա Փենֆոլդ անունով մի բրիտանուհի:Թերթը գրում է, թե Փենֆոլդը իբր հատուկ ծառայությունների վետերան աշխատակիցներից կազմել է խումբ, որոնք պետք է Լիբիայից դուրս բերեին Քադաֆիին: Խումբը ականատես է եղել Ազգային Անցումային խորհրդի ուժերի հարձակումերին, Քադաֆիի տանջանքներին եւ տեսել նրա մահը: Խմբի երկու անդամներ մահացել էին, իսկ մի քանիսը վիրավոր էին: Խմբի մի մասը ներկայումս Քադաֆիի որդու` Սեյֆ Ալ-Իսլամի հետ գտնվում է Լիբիայի, Չադի եւ Նիգերի սահմանային գոտում:
Փենֆոլդի գործունեությունը հովանավորում է միջազգային խոշոր նավթային մի ընկերություն: Ինքը` Փենֆոլդը, հերքում է իր մասնակցությունը՝ ասելով, որ Քադաֆիի փրկության համար գործել է այլ խմբավորում: