«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված մարտի 4-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 22.00-ն կդադարեցվի` Աջափնյակ վարչական շրջանի` Սիլիկյան թողամասի ու Սպանդարյան կայարանի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Հաղթանակ թաղամասի, Արմավիրի մարզի` Մերձավան գյուղի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: